Նիգերիայում նախագահի ելույթից հետո պայթյուն է եղել
Նիգերիայի հյուսիսում գտնվող Գոմբե քաղաքում նախագահ Գուդլակ Ջոնաթանի նախընտրական հանրահավաքից հետո մարզադաշտի մոտ զրահապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել:
18-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ըստ ականատեսների, պայթյունը տեղի է ունեցել ավտոկայանեղիում, մարզատաշտի տարածքից նախագահական շքախմբի հեռանալուց հետո, այնուհետև մի քանի րոպե հետո տեղի է ունեցել պայթյունը:
Նիգերիայի ներկայիս նախագահ Գուդլակ Ջոնաթանը պայքարում է վերընտրման համար, իսկ ընտրությունները նշանակված են փետրվարի 14-ին:
Ի դեպ, Նիգերիայում նախագահական քարոզչություններն ընթանում են «Բոկո Հարամ»
խմբավորման իսլամականների հարձակումների ֆոնին: