Հռոմի Պապի ելույթից հետո թուրք պաշտոնյաները զայրացել են. Անկարան շոկի մեջ է
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/12/49369/]տեղեկացրել էինք[/url], Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ մատուցեց, որի ժամանակ արտաբերեց «ցեղասպանություն» բառը:
Թուրքական Hurriet-ը գրում է, որ Պապի ելույթը շոկի մեջ է գցել Անկարային: Թուրքիայի արտգործնախարարը՝ Մևլութ Չավուշօղլուն, որն այս պահին Մոնղոլիայում է, զանգահարել է Վատիկանի դեսպանատուն եւ տեղեկություններ հարցրել Սրբազան Քահանայապետի ելույթի մասին: Նա ասել է, որ պատասխանը կոշտ է լինելու: Պաշտոնական Անկարան հայտարարություն է կազմում: