28766 դիտում
18:13 22-06-2014
Ողբերգական ավտովթար Ծաղկաձորում. 21-ամյա վարորդը «Նիվայով» 50 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 95 շենքի բնակիչ, 21-ամյա Վազգեն Լալայանը, վարելով ВАЗ 2121 մակնիշի 71 QD 100 համարանիշի ավտոմեքենան, Ծաղկաձոր քաղաքի Մարիա, Կեչառիս հյուրանոցային համալիրների ճանապարհին՝ Տանձաղբյուր փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Լալայանն ու ուղևոր՝ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 59 շենքի բնակիչ, 20-ամյա Վահե Հակոբջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց: Ճանապարհին Վ. Լալայանը մահացել է:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի Ծաղկաձորի ջոկի աշխատակիցները՝ ջոկի հրամանատար Պետրոս Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: Ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր քաղաքացիների օգնությամբ ձորից դուրս բերեցին ավտոմեքենան:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16831 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ