211652_close_icon
views-count19154 դիտում article-date 09:31 02-02-2015

Մահվան ելքով վրաերթ՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հարևանությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Լայերտ Բաբաջանյանը Սարկավագի փողոցում՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հարևանությամբ, իր վարած Opel Astra մակնիշի 24 ՏՏ 214 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Թբիլիսյան խճուղու բնակիչ, 55-ամյա Ռոբերտ Եղիազարյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել էր: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վրաերթի ենթարկվածն աշխատում էր սանմաքրման ծառայությունում և այդ ժամին մայթերին կուտակված աղբն էր տեղափոխում իր գործընկերոջ հետ: Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր