1448 դիտում
20:22 27-09-2016
Արդարադատության ակադեմիա այցելեցին Հռոմում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ներկայացուցիչներ
Սեպտեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Հռոմում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) ներկայացուցիչներ Սանդրո Չիամարոնեն և Ստեֆանո Դիլզոտին:
Ակադեմիայում վերապատրաստում անցնող ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների համար դասախոսությամբ հանդես եկավ Սանդրո Չիամարոնեն: Դասախոսությունը նվիրված էր թղթադրամների և մետաղադրամների կեղծմանն ու ապօրինի շրջանառությանը, ինչպես նաև փողերի կեղծման հետ կապված գործերի բացահայտմանը:
Բանախոսը հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Իտալիայում թղթադրամների կեղծման դեպքերի, դրանց բացահայտման և այդ առնչությամբ վերջին տարիների վիճակագրության վերաբերյալ: Ըստ բանախոսի՝ եվրոյի կեղծման դեպքերի շուրջ 80%-ը կատարվում է հենց Իտալիայի տարածքում, մասնավորապես՝ Նեապոլ քաղաքում են ամենամեծ թվով կեղծ թղթադրամներ առգրավում: Ավելին՝ այսօր ամենաշատը կեղծվում են 20 և 50 եվրո արժողությամբ թղթադրամները: Հազվադեպ չեն նաև ամերիկյան դոլարի կեղծման դեպքերը:
Հռոմում Ինտերպոլի ԱԿԲ ներկայացուցիչ Սանդրո Չիամարոնեն դատավորներին և դատախազներին ներկայացրեց նաև Իտալիայի ոստիկանության իրականացրած մի քանի հայտնի գործողությունների մանրամասներ, որոնց արդյունքում բացահայտվել են միլիոնավոր կեղծ դրամներ, ձերբակալվել են բազմաթիվ մարդիկ, առգրավվել տպագրական սարքեր, թուղթ, թանաք և այլն: Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կատարելագործվում է նաև կեղծ թղթադրամների արտադրությունն ու իրացումը:
Խոսելով թղթադրամի և մետաղադրամի կեղծման դեպքերի մասին՝ Ս. Չիամարոնեն ներկայացրեց ոլորտի կարգավորմանն ուղղված Իտալիայի օրենսդրությունը, որն այս տարի է բարեփոխվել:
Փոփոխությունները միտված են նման հանցագործությունները բացահայտելու միջոցների արդյունավետության բարձրացմանը, դրամ կեղծողների դեմ պայքարի համակարգված մոտեցումների մշակմանը, ոստիկանության և մյուս շահագրգիռ կառույցների համագործակցության ակտիվացմանը:
[b]Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
17:39 23-10-2014
Ոստիկանությունում ներկայացվեց այս տարվա 9 ամիսներին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կատարած աշխատանքը
19403 դիտում
09:31 02-02-2015
Մահվան ելքով վրաերթ՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հարևանությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1054 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1408 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1219 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան