Ռազմական ընդհարումը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խելամիտ որոշում չէ. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ ռազմական ընդհարումը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խելամիտ որոշում չէ՝ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Ըստ նրա՝ ուկրաինական ճգնաժամի պայմաններում ամերիկյան ռազմական ուժերի ներգրավումը սահմանափակված է միայն նրանով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է նաև Մոսկվայի դեմ ճնշումն ուժեղացնելու և Կիևին աջակցելու մտադրության մասին:
«Մենք կպահպանենք այդ երկկողմանի կուրսը` ավելի շատ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, աջակցել Ուկրաինային` Պուտինին ցուցադրելով, որ այդ ուղուց դեռ կարելի է շեղվել և իրավիճակը լուծել դիվանագիտական միջոցներով»,- ասել է ԱՄՆ նախագահը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Օբամայի խոսքով, նա չի կարծում, որ Ռուսաստանը կփոխի իր կուրսն Ուկրաինայի հանդեպ: