211652_close_icon

Իսլամիստները պատրաստվում կրկին հարձակվել Քոբանիի վրա

views-count1668 դիտում article-date 11:14 01-02-2015
«Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման ներկայացուցիչները հաստատել են, որ սիրիական Քոբանի քաղաքի համար մղված մարտերում պարտվել են: Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են նոր հարձակում ձեռնարկել քաղաքի վրա: Զինյալները ստիպված էին լքել Քոբանին՝ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի ավիահարվածների հետեւանքով: Իսլամիստները Քոբանիի գրավումը սկսել էին նախորդ տարվա սեպտեմբերին եւ տիրապետություն հաստատել քաղաքի մերձակա 300 գյուղերի եւ բնակավայրերի վրա: Այդ ժամանակ տասնյակ հազարավոր բնակիչներ փախել էին հարեւան Թուրքիա:

Նմանատիպ նյութեր