Լիբիայում իսլամիստները հարձակվել են հյուրանոցի վրա. կան սպանվածներ
                        Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի կենտրոնում զինված իսմալիստների խումբը հարձակվել է Corinthia հյուրանոցի վրա: Հարձակման հետեւանքով մահացել են անվտանգության համակարգի 3 աշխատակիցներ: 
Որոշ տեղեկություններով՝ 5 մարդ վիրավորվել է: Իսլամիսները հյուրանոցի հարեւանությամբ ավտոմեքենա են պայթեցրել: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իսլամիստական մի խմբավորում, որը կապ ունի «Իսլամական պետության» ջիհադիստների հետ: 
Նշենք, որ Corinthia հյուրանոցում հիմնականում բնակվում են օտարերկրացի գործարարներ եւ դիվանագետներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

