211652_close_icon
views-count1412 դիտում article-date 12:12 13-06-2014

Իսլամիստները հարձակվել են Մոսուլի սբ. Էջմիածին հայկական եկեղեցու վրա

Ալ-Քաիդայի հետ համագործակցող «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» խմբավորումը, որը վերջին օրերին անընդմեջ գրոհներ է իրականացնում Իրաքի խոշորագույն քաղաքների վրա, հարձակվել է Իրաքի 2-րդ Մոսուլի Սբ. Էջմիածին հայկական եկեղեցու վրա: Այս մասին տեղեկացրել է հարևան Դահուկի կրոնական համայնքի ղեկավար Մասիս Շահինյանը: [url=http://asbarez.com/124004/islamists-attack-st-etchmiadzin-church-in-mosul/]Asbarez[/url] պարբերականի փոխանցմամբ՝ Հունիսի 10-ին, երբ խմբավորումը իր հսկողության տակ վերցրեց Մոսուլը, քաղաքից տեղահանվեցին 65 հայ ընտանիքներ: Խմբավորումն արդեն գրավել է հյուսիսային Իրաքի քաղաքների մեծ մասը և հայտարարել Բաղդադն ավերելու իր մտադրության մասին, ինչը լուրջ սպառնալիք է դառնում Իրաքի համար: Իրաքի հայ համայնքի ղեկավարը հայտնել է, որ երկրում 15,000-16,000 հայ է մնացել՝ հիմնականում Բաղդադ, Քըրքուք, Բասրա և Մոսուլ քաղաքներում, որոնցից 5,000-6,000-ը ավետարանչականներ են: Նրանք բնակվում են երկրի հյուսիսային մասում և Բասրայում: Երկրի քրիստոնյաների 50 տոկոսը ներկա պահին բնակվում է Բաղդադում, 30-40 տոկոսը՝ հյուսիսում: Միևնույն ժամանակ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որի կենտրոնը տեղակայված է Քանդիլի լեռներում, հայտնել է, որ իրենց զինված ջոկատները պատրաստ են դիմակայելու ահաբեկիչների գրոհներին և ազատ միջանցք ապահովելու քրդերի, արաբների, հայերի և թուրքմենների համար, որոնք ապրում են Հյուսիսային Իրաքում և լքել են իրենց տները:

Նմանատիպ նյութեր