211652_close_icon
views-count37058 դիտում article-date 18:27 30-01-2015

Ողբերգական ավտովթար Արծվանիստ գյուղի տարածքում. վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ աշխատակիցը. կա 1 զոհ, 5 վիրավոր

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota մակնիշի 05 TT 105 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 38-ամյա Կարեն Փիրումյանը Վարդենիս- Մարտունի ավտոճանապարհի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել չիչխանի (աբլեպիխայի) ծառերին և վթարի ենթարկվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որից երկուսը մանկահասակ երեխաներ են՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացողը կին է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև հրշեջ- փրկարարների, ոստիկանության Գեղարքունիքի մարզի Մարտունու օպերատիվ խմբերը, ինչպես նաև տեղի Ռազմական ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Փիրումյանը բնակվում է Երևանի Նուբարաշենի խճուղու 5-րդ շենքում և աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում՝ որպես օպերլիազոր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի՝ դեպքի առթիվ քննությունը հնարավոր է վարի ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը: Ոստիկանությունն ու ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վիրավորների ինքնությունը;

Նմանատիպ նյութեր