211652_close_icon
views-count17150 դիտում article-date 14:16 14-06-2014

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. վթարի է ենթարկվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Toyota Prado-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:0-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում՝ «Զանգեր» կոչվոզ տարածքի հարևանությամբ, ավտովթար է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Արման Նշանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Սիսիանի շտապօգնության բրիգադը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Ռոբերտ Առաքելյանը, ում տարիքն ու բնակության վայրը ճշտվում են, վարելով Toyota Prado մակնիշի ՍN 051 AM համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել հարակից ճանապարհահատվածին: Վթարի հետևանքով վարորդ Ռ. Առաքելյանը, ում դին ավտոմեքենայից մի քանի մետր հեռավորության վրա են հայտնաբերել, տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ 55-ամյա Գևորգ Ղազարյանը և 46-ամյա Արայիկ Արամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտու գյուղի հոսպիտալ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, որոնց ուժերով էլ նրանք տեղափոխվել են հոսպիտալ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի հաշվեկշռում, իսկ վիրավոր Ա. Արամյանը աշխատում է գյուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման աջակցության բաժնի պետ, Գ. Ղազարյանը՝ գյուղատնտեսության նախարարության զարգացման վարչության պետ: Ի դեպ, ավտոմեքենայում է եղել նաև 37-ամյա Միհրան Հակոբյանը, ով աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ում՝ որպես առողջապահության մասնագետ, և բարեբախտաբար չի տուժել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր