«Ռեալ»-ի հարձակվողը կարող է տեղափոխվել «Էվերտոն»
Անգլիական «Էվերտոն»-ը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսի ծառայություններով: Ինչպես հայտնում է Football Espana-ն, անգլիական թիմը 21-ամյա իսպանացուն դիտարկում է որպես Սամուել Էտո’Օ-ի փոխարինողի, ով իր ելույթները կշարունակի իտալական «Սամպդորիա»-ում:
Հիշեցնենք, որ Խեսեն խնկի խաչաձև կապանների վնասվածքի հետևանքով բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ հատվածը: