«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողը կարող է տեղափոխվել «Նապոլի»
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 23-ամյա հարձակվող Դանի Ուելբեքը կարող է իր կարիերան շարունակել Իտալիայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Նապոլի»-ին, հայտնում է Daily Express-ը: Անգլիայի հավաքականի խաղացողը ոչ միշտ է տեղ գտնում մանկունիանցիների մեկնարկային կազմում և այդ պատճառով այլ ակումբ տեղափոխվելու ցանկություն է հայտնել: Սպասվում է, որ իտալական ակումբը Ուելբեքի տրանսֆերի համար կվճարի 10 մլն եվրո: