«Շախտյոր»-ի հարձակվողը կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»
Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է փոխարինող փնտրել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից: Այս անգամ գերմանական ակումբը իր ուշադրությունը սևեռել է Ուկրաինայի առաջնության վրա, հայտնում է Tutto Mercato-ն:
Նշվում է, որ գերմանական ակումբը հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյոր»-ի հարձակվող Ֆակունդո Ֆերեյրայի ծառայություններով: Դեռևս հունվարին դորտմունդցիները 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ բանակցություններ են վարել, սակայն «Շախտյոր»-ը դրանք ժամանակավորապես դադարեցրել է: Սպասվում է, որ Գերմանիայի փոխչեմպիոնը արգենտինացի հարձակվողին կձգտի ձեռք բերել ամռանը:
Հիշեցնենք, որ «Շախտյոր»-ը նախորդ ամռան ընթացքում 9 մլն եվրո էր վճարել Ֆակունդո Ֆերեյրայի տրանսֆերի համար: