211652_close_icon
views-count1762 դիտում article-date 09:54 30-01-2015

Երեկ մայրաքաղաքը «ցույցառատ» էր առավոտից մինչև ցերեկ. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է, որ երեկ մայրաքաղաքը «ցույցառատ» էր: Առավոտից մինչև ցերեկ հազարավոր առևտրականներ կառավարությունից նախագահական էին գնում, այստեղից էլ՝ նորից կառավարություն: Իսկ երեկոյան Ազատության հրապարակում էր ակցիա՝ մարդիկ հանրային քննարկում էին կազմակերպել Գյումրիի դեպքերի հետ կապված: Նրանք, ովքեր պայքարում էին սեփական եկամտի համար և կառավարությունից պահանջում էին ձեռք չտալ իրենց գրպանին, մի քանի հազար էին, շատ ակտիվ ու բորբոքված: Իսկ նրանք, ովքեր Ազատության հրապարակում էին ու պայքարում էին ազգային արժանապատվության համար, սկզբում՝ 10, հետո 14-15 հոգի էին. վերջիններս իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին ներկայացնում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործը քննելու վերաբերյալ: Այս երկու՝ իրարից խիստ տարբեր խմբերն էլ, ըստ էության, արդարություն են պահանջում իշխանություններից: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր