211652_close_icon
views-count12689 դիտում article-date 12:51 10-10-2014

Նախկին գերի Սարգսին այնքան են ծեծել, որ վերադառնալուց հետո գիշեր-ցերեկ գոռում է՝ օգնեք, փրկեք. նաև բուժզննության կարիք ունի, բայց հնարավորությունները չեն ներում

Ադրբեջանական տարածքում օգոստոսի 26-ին գերության մեջ հայտնված եւ սեպտեմբերի 25-ին Հայաստան վերադարձված Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը գերության ընթացքում այնքան է ծեծվել, որ անգամ վերդառնալուց հետո իրեն թվում է, թե իրեն ծեծում են ու բարձրաձայն օգնություն է խնդրում: Ավելին, հարազատները համոզված են, որ նրան դիզվառելիք են ներարկել, բայց գումար չունենալու պատճառով չեն կարողանում արյան հետազոտության ենթարկել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարգիս Անանյանի քույրը՝ տիկին Քնարիկը: Նա նշեց, որ շատ շնորհակալ է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի անձնակազմից , քանի որ զբաղվել եւ զբաղվում են իր եղբոր բուժմամբ եւ շատ հոգատար են, սակայն մյուս բոլոր առումներով անտեսված են եւ չի հասկանում, թե ինչու: «Ես չգիտեմ, էտ ինչ հաշիվ է: Հիմա մենք ուզում ենք արյան անալիզ հանձնենք, բայց հնարավորություն չկա, նախարարությունից ևս արձագանք չկա: Համոզված ենք, որ դիզվառելիք են ներարկել: Նրան երեք անգամ երակ են մտել: Հարցրել է, թե ինչի համար է, ասել են, որ ոտքի ցավը անցնի: Բայց ոտքի ցավի համար երակայի՞ն են մտնում: Հիմա պառկած է, դուրս գնալուց էլ ձեռնափայտով է գնում»,- ներկայացրեց եղբորը խնամող քույրը: Նրա խոսքով՝ Սարգիսն անգիտակցաբար է անցել սահմանը: Աչքը բացել է և տեսել է, որ հիվանդանոցում է: Քրոջ պատմելով՝ այնուհետեւ խոշտանգումների է ենթարկվել: «Ոտքերին են խփել, գլխին, մեջքին: Հետքերը մարմնի վրա են: Այնքան դաժան են ծեծել, որ ցավը մինչեւ հիմա ջանի մեջ է: Մինչեւ հիմա իրեն թվում է, թե ծեծում են: Ցերեկ, գիշեր գոռում է, թե ծեծում են, ձեռներից փրկեք, օգնեք եւ այլն եւ այլն»,- նա: Ի դեպ, Սարգիս Անանյանը կին չունի, հետեւաբար քույրն է նրա խնամքով զբաղվում, իսկ նախկին գերու երկու տղաները գործազուրկ են եւ անապահով վիճակում են ապրում: Մինչ այդ տեղeկացրել էինք, որ սեպտեմբերի 25-ին, Նոյեմբերյանի բնակիչ,1961թ. ծնված Սարգիս Անանյանը, ով օգոստոսի 26-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և ձերբակալվել Ադրբեջանի իրավապահների կողմից, վերադարձվել է հայկական կողմին: Ս. Անանյանը Հայաստանին է վերադարձվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չեզոք միջնորդության և կողմերի համաձայնության պայմաններում: Հիշեցնենք, որ ԿԽՄԿ պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին հանդիպել էր Սարգիս Անանյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը: Իսկ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Ադրբեջանական կողմը պնդել էր, որ Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Անանյանի հարևանները հրապարակած լուսանկարում ճանաչել էին իրենց հարևանին:

Նմանատիպ նյութեր