3158 դիտում
16:09 01-03-2015
Ընդդիմության ձեռքին մնում է միայն մեկ, բայց չափազանց ազդեցիկ զենք` չմոռանալ, չմոռանալ, չմոռանալ եւ գիշեր-ցերեկ հիշեցնել. Լեւոն Տեր-Պետրոսյան
«Մոռանալ՝ նշանակում է ներել, իսկ մոռացված, ներված ոճրագործությունը որպես կանոն ծնում է նոր ոճրագործություն»: Այս մասին այսօր` մարտի 1-ին Ազատության հարապարակում հրավիրված հանրահավաքին ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ առաջնորդը նշեց, որ ընդդիմության ձեռքին մնում է միայն մեկ, բայց չափազանց ազդեցիկ զենք` չմոռանալ, չմոռանալ, չմոռանալ եւ գիշեր-ցերեկ հիշեցնել վարչախմբի գործած հանցանքներն ու ոճիրները:
«Իմացեք՝ նրանք գիշերները չեն քնում, երբ մենք չենք մոռանում»,-ավելացրեց առաջին նախագահը: Նա նաեւ հանրահավաքի մասնակիցների անունից առաջարկեց մարտի 1-ը հռչակել 2008 թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր, եւ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին պատվիրեց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որ այդ օրը ՀՀ պետական տոների եւ հիշատակի օրերի ցանկում ընդգրկվի:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո չեղյալ հայտարարվեց: Սակայն ՀԱԿ-ը հանրահավաք հրավիրեց մարտի 1-ին:
Հիշեցնենք նաեւ, որ 7 տարի առաջ մարտի 1-ին քաղաքական ընդվզումների ժամանակ 10 մարդ զոհվեց, որոնցից երկուսը իրավապահ համակարգից: Այսօր մի շարք քաղաքական ու քաղաքացիական ուժեր, հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաեւ Մյասնիկյանի արձանի մոտ:
Մարտի 1-ի զոհերն են` Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:
Նմանատիպ նյութեր
3607 դիտում
16:44 01-03-2015
Ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած ՀԱԿ-ին ժամանակ է պետք. Լեւոն Տեր-Պետրոսյան
Այս բաժնից
703 դիտում
18:06 04-11-2024
Աստանայում ներկայացվել է ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության գործընթացը
658 դիտում
17:48 04-11-2024
Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
568 դիտում
17:22 04-11-2024
Սանոսյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը