211652_close_icon
views-count4888 դիտում article-date 15:37 29-01-2015

Չեմ զարմանա, որ վաղը նրանք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն. Արծրուն Հովհաննիսյանը՝ հայկական անօդաչու խոցելու Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մասին

«Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»,-ֆեյսբուքյան իր էջում ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած խելացնոր հայտարարությանն է անդրադարձել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ մոտ 1 ժամ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե դեպի Աղդամի շրջան թռչող հայկական ԶՈՒ-ին պատկանող անօդաչու թռչող սարք են խոցել:

Նմանատիպ նյութեր