Ժան Ջորկաեֆ. Չեմ զարմանա, եթե այս ամռանը Մխիթարյանին հրավիրեն «Ռեալ» կամ «Բարսելոնա»
Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ Ջան Ջորկաեֆը, որը աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հայրն է, ռուսական [url=http://izvestia.ru/news/605392]«Известия»[/url] պարբերականի հետ հարցազրույցում գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մխիթարյանի հասցեին:
«Մխիթարյանը բազմակողմանի զարգացած, հետաքրքիր ֆուտբոլիստ է: Եվրոպական ֆուտբոլում նա մեծ ապագա ունի: Չեմ զարմանա, եթե արդեն այս ամռանը նրան հրավիրեն «Ռեալ» կամ «Բարսելոնա», կամ էլ անգլիական որևէ թոփ ակումբ»:
Ժան Ջորկաեֆը պատմել է նաև, որ իր կինը հայ է և ցանկացել է երբևիցե հայրենիք վերադառնալ. «1998թ. ես իսկապես լավ առաջարկ ստացա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն երկար մտորումներից հետո ի վերջո հրաժարվեցի տեղափոխությունից: Այդ պահին ես օգնում էի ֆրանսիական ակումբներից մեկին և շատ էի ցանկանում մնալ Ֆրանսիայում` աշխարհի առաջնությանը», ասել է Ջորկաեֆը: