2696 դիտում
15:27 29-01-2015
Պարգևատրվեց Հայաստանի ֆուտզալի հավաքականը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 14-17-ը Շվեդիայի Սկյովդե քաղաքում անցկացված Եվրոպայի 2016թ. Ֆուտզալի առաջնություն ընտրական փուլում ֆուտզալի Հայաստանի հավաքականը տանելով երկու հաղթանակ և ավարտելով մեկ հանդիպում ոչ-ոքի, գրավեց առաջին տեղը և իրավունք ստացավ հանդես գալու մրցաշարի հաջորդ փուլում:
Այսօր ՀՖՖ գրասենյակում ֆուտզալի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը շնորհավորեցին թիմին հաջողության կապակցությամբ՝ հույս հայտնելով. որ Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնության հիմնական փուլի հանդիպումները նույնպես հաջողություն կբերեն մեր տղաներին: Հանդիպման վերջում ֆուտզալի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները պարգևատրվեցին դրամական մրցանակներով:
Նմանատիպ նյութեր
1478 դիտում
17:29 30-05-2014
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք անցկացրեց
934 դիտում
20:03 08-12-2014
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ
1090 դիտում
16:49 15-12-2014
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնել է Էստոնիա
Այս բաժնից
712 դիտում
23:47 18-09-2024
Կանանց Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ
3766 դիտում
22:27 18-09-2024
Հայաստանի հավաքականը շախմատային Օլիմպիադայում հաղթեց անգլիացիներին
1033 դիտում
17:30 18-09-2024
Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ»-ը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը. Արթուր Սողոմոնյան (տեսանյութ)