211652_close_icon
views-count829 դիտում article-date 20:03 08-12-2014

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 11-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Դեկտեմբերի 15-ին մեր ընտրանին կմեկնի Էստոնիա, որտեղ կանցկացնի երեք ընկերական հանդիպում: Դեկտեմբերի 16-ին և 17-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Էստոնիայի ազգային հավաքականի հետ, իսկ դեկտեմբերի 19-ին՝ «Արարատ-ՏՏՈւ» ակումբի հետ: Սա կլինի ֆուտզալի Հայաստանի հավաքականի վերջին նախապատրաստությունը հունվարի 13-ից 18-ը Շվեդիայում կայանալիք ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներից առաջ: Հիշեցնենք, որ մեր մրցակիցները կլինեն Իսրայելի, Շվեդիայի և Շոտլանդիայի հավաքականները: Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Էռնեստ Ակոպով «Իբերիա սթար» (Վրաստան) Արտակ Պողոսյան «Թալգրիգ» Հակոբ Լոբասյան ՀՊՏՀ Արմեն Բաբայան «Թալգրիգ» Սարո Գալստյան «Թալգրիգ» Սարո Մարդանյան «Թալգրիգ» Գրիգոր Կապուկրանյան «Մռավ» Արման Սահակյան «Մռավ» Հենրիկ Գրիգորյան «Մռավ» Անդրանիկ Կարապետյան ՀՊՏՀ Գուրգեն Խաչատրյան ՀՊՏՀ Արմեն Ղազարյան «Գյումրի» Սարգիս Նասիբյան «Yerevan IT» Տիգրան Գրիգորյան «Yerevan IT» Անդրանիկ Սարգսյան «Yerevan IT»

Նմանատիպ նյութեր