Ուկրաինան վերանայելու է Լիտվայի և Լեհաստանի հետ համատեղ ռազմական բրիգադներ ստեղծելու համաձայնագիրը
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադային է ներկայացրել Լիտվայի և Լեհաստանի հետ հա,ատեղ ռազմական բրիգադներ ստեղծելու համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը:
Փաստաթուղթը տեղադրվել է Ուկրաինայի խորհրդարանի կայքում:
2014 թվականի սեպտեմբերին նշված 3 երկրները ստորագրեցին LITPOLUKRBRIG եռակողմ համաձայնագիրը, որի շրջանակում համատեղ բրիգադները կմասնակցեն ՄԱԿ-ի և ԵՄ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին: