Ուկրաինան, Լեհաստանը և Լիտվան հայտարարել են միավորված ռազմական բրիգադ ստեղծելու մասին
Ուկրաինայի ճգնաժամը, որն առաջացել է Ղրիմը Ռուսաստանի կազմ մտցնելու հետ, նախապայման ստեղծեց՝ Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի միավորված ռազմական բրիգադ ստեղծելու գործընթացն արագացնելու համար: Նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Պավել Կովալը:
Վերջինիս խոսքով՝ հիմա ճիշտ ժամանակն է այդ բրիգադը ստեղծելու: Միավորված ռազմական բրիգադ ստեղծելու մասին անցյալ շաբաթ Հյուսիսատլանտյան Դաշինքի բրյուսելյան գրասենյակում խոսել է նաև Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը: Իսկ Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այդ երեք երկրների միավորված ռազմական բրիգադի ստեղծումը առաջնահերթություն է համարվում հենց 3 երկրների համար: