211652_close_icon

Մրցավարը երկկողմ սխալներ թույլ տվեց. Բուսկետս

views-count2693 դիտում article-date 15:01 29-01-2015
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը համաձայն չէ, որ «Ատլետիկո»-ի հետ խաղում մրցավարը օգնեց իր թիմին հաջորդ փուլ դուրս գալ: Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում կատալոնյան թիմը Մադրիդում 3:2 հաշվով հաղթեց «Ատլետիկո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: ««Ատլետիկո»-ում դժգո՞հ են մրցավարությունից: Եկեք հիշենք, որ Մասկերանոն կանոնները խախտեց տուգանային հրապարակից դուրս, սակայն մրցավարը 11 մետրանոց նշանակեց: Սա ֆուտբոլ է: Մեր դիմակայությունը բաղկացած էր երկու խաղից, և դրա ելքը կախված չէր մեկ դրվագից»,-ասեկ է Բուսկետսը:

Նմանատիպ նյութեր