211652_close_icon
views-count1854 դիտում article-date 15:02 25-03-2017

Եվրամիությունը մի շարք սխալներ է թույլ տվել իր քաղաքականության մեջ. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ Եվրամիությունը իր վարած քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել։ Այդ մասին նա ասել է իտալական Rai հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։ «Իհարկե, մենք ամեն ինչ չէ, որ լավ ենք արել, ինչ-որ բաներ թերի են մնացել, սակայն մենք լավ հիմք ունենք։ Օրինակ, մենք չենք մտածել արտաքին սահմանների պաշտպանվածության մասին, երբ տեղաշարժի ազատություն էինք մտցնում։ Իսկ երբ ստեղծեցինք միասնական դրամական միավոր, չստեղծեցինք այնպիսին, որ լիներ կայուն ճգնաժամի հանդեպ, սակայն այժմ ստեղծում ենք բանկային միություն և կայունության մեխանիզմներ»,-ասել է կանցլերը։ Նշենք, որ դաշնային կանցլերը Հռոմ է ժամանել՝ մասնակցելու Հռոմի պայմանագրի (ակն սկիզբ դրեց Եվրոպական տնտեսական համագործակցությանը) ստորագրման 60-ամյակի միջոցառումներին։

Նմանատիպ նյութեր