1813 դիտում
17:26 29-01-2015
Կնոջը կողոպտողին հայտնաբերեցին «Անտառային ձայներ»-ում
Հունվարի 28-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1978 թ. ծնված Քրիստինե Բ.-ն և հայտնել, որ հունվարի 11-ին իրեն կողոպտած անձը գտնվում է Շենգավիթ համայնքի «Անտառային ձայներ» խանութում:
Ոստիկանները Բագրատունյաց փողոցում գտնվող հիշյալ խանութից բերման են ենթարկել կնոջ նշած անձնավորությանը՝ 1987 թ. ծնված Արտակ Գ.-ին:
Քրիստինե Բ.-ն հաղորդում է տվել, որ հունվարի 11-ին, ժամը 03.00-ին, Արտակ Գ.-ի հետ «ՎԱԶ-21099» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցից ուղևորվել է Արտաշատի խճուղի: Ճանապարհին Արտակ Գ.-ն տաքսու վարորդին կարգադրել է կայանել, և իր հետ իջնելով ավտոմեքենայից` իրենից պահանջել է հանձնել մոտը եղած գումարը, սակայն մերժում ստանալով՝ բռունցքով հարվածել է իր աչքին, ձեռքից հափշտակել բջջային հեռախոսը, որից հետո վերարկուի գրպանից հափշտակել գումար և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1775 դիտում
13:06 16-08-2014
Կինը 10 օր անց պատահաբար հանդիպեց իրեն կողոպտողին
17037 դիտում
22:48 05-12-2016
Կինը ոստիկանության կայքի հրապարակումից ճանաչել է իրեն կողոպտողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22845 դիտում
21:03 25-08-2017
Տեսանկարահանող սարքն արձանագրել է կնոջ ոսկյա շղթան կողոպտողին. ճանաչողներին խնդրում ենք արձագանքել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
454 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
460 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին