Իվանիշվիլին Սաակաշվիլիին խորհուրդ է տալիս Ուկրաինայի արևելք ուղարկել սեփական որդիներին, այլ ոչ հասարակ քաղաքացիներին
Ուկրաինայում Ռուսաստանի վարած ներկայիս քաղաքականությունը ողջ տարածաշրջանին, ինչպես նաև աշխարհին է սպառնում, հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Անդրադառնալով Ուկրաինայի արևելքում կռվելու Միխեիլ Սաակաշվիլիի կոչերին՝ Իվանիշվիլին առաջարկել է Սաակաշվիլիին և նրա մտերիմներին իրենց որդիներին ուղարկել այնտեղ կռվելու:
Վրաստանի նախկին վարչապետը նշել է, որ Վրաստանը պետք է Ուկրաինային օգնության ձեռք մեկնի միայն պաշտոնական մակարդակով, այլ ոչ սեփական քաղաքացիներին հակամարտության գոտի ուղարկելով:
Պաշտոնական տվյալներով՝ Ուկարինայի մարտերում արդեն Վրաստանի 2 քաղաքացիներ են սպանվել: Իսկ այնտեղ Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ են կռվում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի առողջապահության նախարար է նշանակվել Վրաստանի քաղաքացի, Վրաստանի առողջապահության նախկին նախարար Ալեքսանդր Կվիըտաշվիլին: Բացի այդ, Ուկրաինայի ՆԳ և Արդարադատության նախարարների առաջին տեղակալները ևս Վրաստանի քաղաքացիներ են: