211652_close_icon
views-count2323 դիտում article-date 11:27 29-01-2015

Այսօր Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը

Այսօր երկօրյա այցով Վրաստան է ժամանելու Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերբշոուն: Ինչպես հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Դավիդ Կերեսելիձեն, այցի գլխավոր նպատակը ՆԱՏՕ-Վրաստան փաթեթի քննարկումն է լինելու: Վերբշոուն հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի և կառավարության անդամների հետ: Բացի այդ, նա ծանոթանալու է այն վայրին, որտեղ կառուցվելու է ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոնը:

Նմանատիպ նյութեր