211652_close_icon
views-count4403 դիտում article-date 02:01 29-01-2015

Իսպանիայի գավաթ. «Բարսելոնա»-ն Մադրիդում հաղթեց «Ատլետիկո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. տեսանյութ

Իսպանիայի թագավորական գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնա»-ն կրկին ուժեղ գտնվեց «Ատլետիկո»-ից: Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվեց կատալոնյան թիմի 3:2 հաշվով կամային հաղթանակով: Առաջին խաղակեսը անցավ բուռն իրադարձություններով: Խաղի մեկնարկային սուլիչից 40-րդ վայրկյան անց Ֆերնանդո Տորեսը բացեց խաղի հաշիվը: Հյուրերի պատասխանը չուշացավ: 9-րդ րոպեին Մեսսի-Սուարես-Նեյմար հարձակվողական տրիոն խառնեց «Ատլետիկո»-ի խաղաքարտերը: Հաջորդ փուլ անցնելու համար «ատլետներին» անհրաժեշտ էր ևս երկու գոլ խփել մրցակցի դարպասը: 30-րդ րոպեին հանդիպման մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց: Խավիեր Մասկերանոն տուգանային հրապարակի սահմանագծին կանոնները խախտեց մրցակցի խաղացողի նկատմամբ, սակայն մրցավարը կատալոնացիներին պատժեց 11 մետրանոցով, որն էլ դիպուկ իրացրեց Ռաուլ Գարսիան: 41-րդ րոպեին «Բարսելոնա»-ն անկյունայինի խաղարկումից հետո կրկին կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Տվյալ դրվագում գնդակը պատահմամբ սեփական դարպասը ուղարկեց «ատլետների» պաշտպան Միրանդան: Մինչ ընդմիջման գնալը «Բարսելոնա»-ն արագ հակագրոհի արդյունքում պատժեց «Ատլետիկո»-ին և հաղթանակի նժարը թեքեց իր կողմը: Մեսսիի կազմակերպած գրոհի արդյունքում Նեյմարը դուբլի հեղինակ դարձավ: Մինչ ընդմիջման գնալը կրքերը բորբոքվեցին և վիճաբանություն սկսվեց երկու թիմերի խաղացողների միջև: Ներտրիբունային տարածքում վեճը շարունակելու համար մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Գաբիին: 84-րդ րոպեին «Ատլետիկո»-ն մնաց 9 հոգով, երբ մրցավարը երկրորդ դեղին քարտը ցույց տվեց և խաղադաշտից հեռացրեց նաև Մարիո Սուարեսին: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր «Բարսելոնա»-ի 1:0 հաշվով հաղթանակով: «Ատլետիկո» - «Բարսելոնա»`2:3 Գոլեր` Տորես 1', Գարսիա 30' (11մ) – Նեյմար 9', 41', Միրանդա 38' (ինք),
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր