211652_close_icon
views-count1102 դիտում article-date 01:58 17-12-2014

Անգլիայի լիգայի գավաթ. «Չելսի»-ն հաղթեց «Դերբի Քաունթի»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. տեսանյութ

Հայտնի դարձան Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին երկու մասնակիցների անունները: Նման պատվի արժանացան «Չելսի»-ին և «Շեֆիլդ Յունայթեդ»-ը: Ժոզե Մոուրինյոյի թիմը արտագնա մրցավեճում 3:1 հաշվով հաղթեց Չեմփիոնշիփում հանդես եկող «Դերբի Քաունթի»-ին: Հաղթողների կազմում գոլերի հեղինակներ դարձան Էդեն Ազարը, Ֆելիպե Լուիսը և Անդրե Շյուռլեն: Զուգահեռաբար ընթացած մյուս խաղում «Շեֆիլդ Յունայթեդ»-ը, որը հանդես է գալիս Անգլիայի թվով երրորդ լիգայում, ուժեղ գտնվեց Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Սաութհեմփթոն»-ից: [b]«Դերբի Քաունթի» - «Չելսի»՝1:3[/b] Գոլեր՝ Բրայսոն 71՛ - Ազար 23՛, Լուիս 56՛, Շյուռլե 82՛ [b]«Շեֆիլդ Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝1:0[/b] Գոլ՝ Մաքնալթի 63՛ 1/4 եզրափակիչ փուլի մյուս երկու խաղերը կկայանան վաղը՝ [b]23:45 «Բորնմութ» - «Լիվերպուլ» 23:45 «Տոտենհեմ» - «Նյուքասլ»[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր