Ոչխարները շարվել են Ավստրալիայի դրոշի տեսքով. տեսանյութ
Ավստրալիայում մի ֆերմեր որոշել է երկրի հանդեպ հարգանքն արտահայտել ոչխարների հոտի միջոցով: Աննա Մարիոթն իր 1030 ոչխարներին դասավորել է Ավստրալիայի դրոշի տեսքով: Տեսարանը նկարահանվել է ուղղաթիռից:
Ոչխարների՝ իրենց տեղում մնալու գաղտնիքը պարզ է. նրանց համար նախատեսված կերը տեղադրվել է անհրաժեշտ ձեւով: