211652_close_icon

Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, լեռնային շրջաններում` ձյան տեսքով

views-count748 դիտում article-date 09:09 08-02-2026
Հանրապետության տարածքում փետրվարի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, փետրվարի 10-11-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի փետրվարի 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

 

Նմանատիպ նյութեր