«Հզբոլլահ»-ը հրթիռային հարված է հասցրել իսրայելական դիրքերին
«Հզբոլլահ» շարժման զինյալները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի դիրքերի ուղղությամբ՝ ոչնչացնելով երկրի բանակի զինվորական ավտոմեքենա:
Զինյալները պաշտոնապես հարձակման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել:
Իսրայելի կառավարությունն էլ հայտարարել է, որ պատրաստ է պատասխան հարված հասցնել: Երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի խոսքով՝ իսրայելական բանակը կարող է ուժ կիրառել ցանկացած դեպքում: