Թուրքական ավիացիան հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում քուրդ զինյալների դիրքերին
Թուրքիայի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Իրաքի հյուսիսում տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դիրքերը, հաղորդում է Reuters-ը:
Բացի այդ, ռմբակոծվել են քրդերին պատկանող թաքստարանները, բունկերները: Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օդային հարվածներ են հասցվել Սինաթհ-Խաֆթանին, Մեթին և Քանդիլ բնակավայրերում տեղակայված քուրդ զինյալների 17 օբյեկտներին:
Օդային ու ցամաքային հարվածների հետևանքով ոչնչացվել են նաև Թուրքիայի Հաքքարի ու Կարս նահանգներում գտնվող քրդերի ապաստարաններն ու զենքի պահեստները: