Հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 28-ին, ժամը, 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 62/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 28-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: