Կենդանաբանական այգու` քաղցկեղով հիվանդ մահամերձ աշխատակիցը հրաժեշտի համբույր է ստանում ընձուղտից. տեսանյութ
Նիդերլանդների Ռոթերդամում գտնվող կենդանաբանական այգու հավաքարարը, ով 25 աշխատանքային տարի կենդանիների հետ էր անցկացրել, մահամերձ վիճակում էր:
54-ամյա քաղցկեղով հիվանդ տղամարդը խնդրել էր իրեն տեղափոխել կենդանաբանական այգի` հրաժեշտ տալու կենդանիներին:
Ընձուղտներից մեկից նա հրաժեշտի համբույր էր ստացել:
Տեսանյութը տեղադրող մտերիմը հայտնել էր, որ 54-ամյա քազցկեղով հիվանդ նրա ընկերը երեկ` մարտի 23-ին մահացել է:
Ներկայացնում ենք տեսանյութը: