Ռոնալդուն շատ համեստ անձնավորություն է. Լուկաս Սիլվա
Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Լուկաս Սիլվան խոստովանել է, որ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր վրա դրական տպավորություն է թողել:
«Ռոնալդուն իմ կուռքն է: Նա հանճարեղ ֆուտբոլիստ է: Ռոնալդուն հիանալի դիմավորեց ինձ իմ առաջին մարզման ժամանակ: Ես մի փոքր զրուցեցի նրա հետ և հասակա, որ նա շատ համեստ անձնավորություն է` չնայած իր ունեցած բազմաթիվ նվաճումներին»,-ասել է բրազիլացի կիսապաշտպանը: