1154 դիտում
10:09 26-05-2015
Համայնքապետը բացարձակապես ինքնուրույն անձնավորություն չէ. իրականում նա անում է այն, ինչ իրեն կհրամայեն մարզպետարանից. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Համայնքապետը բացարձակապես ինքնուրույն անձնավորություն չէ՝ նա կարող է ձևական առումով լինել որևէ կուսակցության անդամ (ոչ ՀՀԿ-ական), կարող է կոչվել նաև «անկուսակցական», սակայն իրականում նա անում է այն, ինչ իրեն կհրամայեն մարզպետարանից, այսինքն՝ պետական կառավարման մարմնից: Երբ իշխող կուսակցության անդամները պարծենում են, թե իրենք, ի տարբերություն այլ կուսակցությունների, «լավ են աշխատում տեղերում», դա նշանակում է, որ այդ «տեղերում», ինչպես և ամենուր, վարչական լծակները՝ ոստիկանությունից սկսած և էլ-ցանցով վերջացրած, գտնվում են իրենց ձեռքում: Բայց դա բացարձակապես քաղաքական աշխատանք չէ:
«Քաղաքական աշխատանքը» կուսակցությունները՝ թե ՀՀԿ-ն և թե մնացածը, իրականացնում են հետևյալ կերպ: Գալիս է ՀՀԿ-ականը գյուղ, իջնում է իր «ջիպից» և անդրավարտիքը մի փոքր վերև քաշելով [որ չցեխոտվի]՝ հարցնում է. «Ո՞նց եք, ժողովուրդ ջան»: Պատասխան. «Լավ ենք, թագավոր ախպեր: Մենակ մի խնդիր կա՝ կարա՞ս օգնես», և շարադրում է խնդիրը: ՀՀԿ-ական. «Սպասի, հըլը զանգեմ»: Զանգում է, և հարցը կամ լուծում է, կամ չի լուծում: Գալիս է ընդդիմադիրը, իջնում է ջիպից և հարցնում. «Ո՞նց եք, ժողովուրդ ջան»: Պատասխան [նույն մարդկանց կողմից]. «Վայ, վատ ենք, թագավոր ախպեր: Ե՞րբ ենք սրանցից պրծնելու: Մի բան արեք՝ սրանց քշեք»: Ընդդիմադիր. «Ախր, ժողովուրդը պետք է համախմբվի, մի բռունցք դառնա և վերջ տա հանցավոր ռեժիմին: Հաջորդ հանրահավաքի մասին մենք ձեզ կտեղեկացնենք»: Որից հետո երկու դեպքում էլ քաղաքական գործիչները նստում են իրենց ջիպերը և վերադառնում Երևան:
Եվ գյուղացիները մնում են մենակ իրենց գյուղապետի հետ միասին, որը եթե ուզում է ինչ-որ ձևով օգտակար լինել իր համայնքին, ապա պետք է մարզպետարանի հետ «լավ լինի»: Որովհետև համայնքը գրեթե չունի իր սեփական միջոցները և ամբողջությամբ կախված է մարզկենտրոնի քմահաճույքից: Գյուղապետը գուցե ունի նաև իր փոքր բիզնեսը, որը նույնպես կախված է վերը նշված ուժերից: Այստեղից էլ եզրակացություն արեք, թե ով է կառավարում համայնքներում»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1305 դիտում
08:32 26-12-2014
Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ես անում, այլև՝ ինչ նպատակով. Առավոտ. խմբագրական
1093 դիտում
11:01 19-06-2014
Հայաստանում պետության համար աշխատելը բացարձակապես հարգի չէ․ Առավոտ
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»