15832 դիտում
17:05 15-02-2015
Շատ օլիգարխներ կնախանձեին մի խումբ մուսալեռցիների կատարած իսկական հայրենանվեր աշխատանքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 15-ին, Մուսալեռ գյուղի մի խումբ երիտասարդներ, Մուսալեռի գյուղապետի եւ տեղի «Երկրապահ կամավորական միության» նախագահի գլխավորությամբ իրենց կողմից օրերս սարքած «1915» եւ «2015» խորհրդանշական թվերի տակ ավելացրել են «1,5 միլիոն» թիվը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/02/41766/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մի խումբ բնակիչներ, այդ թվում՝ երիտասարդներ, Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի և «Մուսալեռ» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ սարի լանջին, քարերով հավաքել են «1915» և «2015» թվերը, որոնք խորհրդանշում են Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը:
Խորհրդանշող թվերը այնպիսի ճիշտ դիրքով են հավաքել, որ դրանք նայում են դեպի բիբլիական Արարատը և հուշում Թուրքիայի ներկայիս կառավարությանը, որ հայ ազգը պահանջատեր է իր արդար դատի նկատմամբ և գալու է ժամանակը, որ Թուրքիան և նրան սատարող պետությունները ծնկաչոք ընդունելու են 1,5 միլիոն անմեղ հայերի կոտորածը: Իսկ այս քայլով Մուսալեռցի երիտասարդներն ապացուցում են, որ Մուսա Լեռան հերոսական պայքարը դեռ չի ավարտվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
47903 դիտում
14:46 28-01-2015
Շիրակի մարզի շատ հայտնի օլիգարխներ կնախանձեին սիրված մարզիկների կատարած բարեգործական քայլին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ