Լևոն Մկրտչյանը կնշանակվի Գերմանիայում Հայաստանի դեսպան. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, կրթության և գիտության նախկին նախարար, արտաքին գործերի նախկին փոխնախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու որոշումն արդեն կայացվել է: Օրեր առաջ հայտնի էր, որ իշխանական շրջանակներում խոսվում է, թե Վահան Հովհաննիսյանի մահից հետո որոշվել է, որ Գերմանիայի դեսպանի պոստը կրկին ՀՅԴ-ին է հանձնվելու և այդ պաշտոնում շրջանառվում է Լևոն Մկրտչյանի անունը:
Ըստ նույն տեղեկությունների, Արտաքին գործերի նախարարությունն արդեն պատրաստվում է Մկրտչյանի ագրեմանն ուղարկել Գերմանիա: Նման շտապողականությունը, պայմանավորված է Ցեղասպանության 100-րդ տարելիցով, իշխանությունները չեն ցանկանում այս ընթացքում երկար ժամանակով թափուր թողնել Հայաստանի դեսպանի պոստը Գերմանիայի նման կարևոր երկրում, որտեղ բավական մեծ ազդեցություն ունի թուրքական համայնքը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։