211652_close_icon

ՀՅԴ բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը կնշանակվի Գերմանիայում Հայաստանի դեսպան. ՀԺ

views-count2853 դիտում article-date 08:34 13-01-2015
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ իշխանական շրջանակներում խոսվում է, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը կրկին կտրվի Հայ հեղափոխական դաշնակցությանը, և ըստ ամենայնի, Գերմանիայում ՀՀ դեսպան կնշանակվի ՀՅԴ բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը: Սակայն Լևոն Մկրտչյանը հայտնել է, որ նման բան չկա։ Ի դեպ, Լևոն Մկրտչյանին, ով 2000-2001 թվականներին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը, եվրոպական երկրներից մեկում դեսպան նշանակելու մասին տեղեկություններ կային դեռ մեկ տարի առաջ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր