211652_close_icon
views-count8398 դիտում article-date 10:16 28-01-2015

ՀՀ Ազգային ժողովում կռիվ է «ընկել». Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ Ազգային ժողովում այս օրերին կռիվ է «ընկել»: Ըստ տեղեկությունների՝ ԱԺ պատգամավորները և աշխատակազմի ներկայացուցիչները խորհրդարանի ղեկավարությանը զեկուցագրեր են ներկայացնում և բենզին պահանջում: Բանն այն է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան, վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի` հունվարի 2-ին տեղի ունեցած հոգեհանգստին մասնակցելու համար պատգամավորները հանրապետության տարբեր ծայրերից են վերադարձել Երևան ու բենզին «ծախսել»: Արդյունքում նրանցից ոմանք այժմ այդ բենզինը պահանջում են խորհրդարանից: Թերթի տեղեկություններով՝ բենզին պահանջողներից մեկը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: Սակայն Մխեյանը կտրականապես հերքել է նման լուրերը: Նա ասել է, որ ինքը ո՛չ բենզին է ստացել, ո՛չ էլ նման բան կա, դա հերյուրանք է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր