211652_close_icon
views-count2047 դիտում article-date 18:30 28-01-2015

Հունվարի 28-ը սրբագործված է Հայաստանի սահմաններում հերոսացած հայորդիների սխրանքով. Սարգիս Սահակյան

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ. «Այս տոնը սրբագործված է Հայաստանի սահմաններում եւ Արցախում հերոսացած հայորդիների սխրանքով, հայրենիքի ազատության համար զոհաբերած արյամբ: Պատերազմի բովում ծնունդ առած մեր բանակը երկրի սահմանների հուսալի պաշտպանն է, մեր ժողովրդի խաղաղ եւ ապահով կյանքի երաշխավորը: Հայոց բանակը բոլոր ժամանակներում մեր ժողովրդի ազատատենչ հոգու կրողն է եղել, որով մեր պատմության վճռական պահերին կերտել է իր հաղթանակները: Այսօր էլ մեր բանակի մարտիկները հերոսանում եւ իրենց կյանքն են ընծայում հայրենիքին` դասվելով բոլոր ժամանակներում ի սեր հայրենյաց մարտնչած ու նահատակված քաջերի կողքին: Բանակաշինությունը մեր երկրի պետականության կերտման ամենաակնառու ձեռքբերումներից է: Այսօր բոլորիս խնդիրը այդ բանակի պահպանումն ու հզորացումն է, դրա շուրջ բոլոր ուժերի համախմբումն ու մեկտեղումը: Այս գաղափարին է միտված երկրի նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի, կառավարության ողջ համակարգի գործունեությունը»:

Նմանատիպ նյութեր