Դուգլաս Կոստա. Որքան էլ Ռոբենը քննադատի իմ հնարքը, ես այն անընդհատ կրկնելու եմ. տեսանյութ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան պատասխանել է իր թիմակից Արեն Ռոբենին, որը քննադատել էր բրազիլացու «ծիածան» կոչվող հնարքը Գերմանիայի առաջնության 3-րդ տուրում «Բայերի» հետ խաղի (3:0) ժամանակ:
«Որքան էլ Ռոբենը քննադատի իմ հնարքը, ես այն նորից ու նորից անելու եմ: Գվարդիոլան ինձ ազատություն է տվել: Նա ինձ հրավիրել է հենց նման գեղեցիկ պահերի համար: Նա միշտ ասում է, որ ես անեմ այն ամենը, ինչ ցանկանում եմ:
Դա միշտ իմ ֆուտբոլն է եղել, և ես հնարավորության դեպքում այդ հնարքը նորից կանեմ: Չեմ պատրաստվում ինչ որ մեկի պատճառով փոխել իմ խաղաոճը», ասել է Կոստան: