Մեքսեսը որակազրկվել է չորս խաղով
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Միլան»-ի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսին որակազրկվել է չորս հանդիպումով:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի` «Լացիո» - «Միլան» (3:1) հանդիպման վերջնամասում հյուրերի պաշտպանը բռնել էր մրցակցի խաղացող Ստեֆանո Մաուրիի կոկորդից, ինչի համար կարմիր քարտ էր ստացել:
Այդպիսով ֆրանսիացի պաշտպանը բաց կթողնի «Պարմա»-ի, «Յուվենտուս»-ի, «Էմպոլի»-ի և «Չեզենա»-ի հետ կայանալիք հանդիպումները: