Ռաֆինյան որակազրկվել է երեք խաղով
«Բավարիա»-ի պաշտպան Ռաֆինյան Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Բորուսիա»-ի հետ կայացած խաղի ժամանակ ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել է երեք խաղով: Հիշեցնենք, որ խաղավերջում բրազիլացի պաշտպանի և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի միջև վիճաբանություն սկսվեց, որը ավարտվեց Ռաֆինյայի տգեղ արարքով: