Իրաքում ԻՊ-ն հարձակվել է կառավարական զորքի վրա. կան տասնյակ սպանվածներ. տեսանյութ
Իրաքում Ռամադի քաղաքի շրջակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են կառավարական զորքի ստորաբաժանման վրա: Սկզբում ահաբեկիչները գործի են դրել նռնականետեր, ապա տեղի է ունեցել բախում: Սպանվել է 60 իրաքցի զինվոր եւ հրամանատար: Վիրավորների թիվը պարզ չէ:
Ավելի վաղ Ռամադիում իսլամիստները սպանել էին իրաքցի երկու գեներալի: