Մեկնարկել է Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների շախմատային 1-ին մրցաշարը
Շախմատի Արմավիրի մարզային ֆեդերացիայի նախագահ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համատեղ նախաձեռնությամբ մեկնարկեց մարզպետարանի աշխատակիցների շախմատային առաջին մրցաշարը, որի մասնակիցները 16-ն են` տարբեր ոլորտներից:
Ինտելեկտուալ խաղում նրանք իրենց ուժերը կչափեն շրջանային մրցակարգով` յուրաքնչյուրը խաղալով 15 խաղ:
Մրցաշարին հետևում են մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը և ոլորտի մեծ թվով պատասխանատուներ:
Մրցաշարի ավարտին 1-3-րդ մրցանակային տեղեր զբաղեցնողները կպարգևատրվեն մարզպետի կողմից, հայտնում է Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը: