ՏԿԱԻ նախարարը դարձյալ Տավուշի մարզում է
Հունվարի 27-ի առավոտյան ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՏԿԱԻ նախարարության համատեղ նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվող «Համայնքային երիտասարդ առաջնորդների ձմեռային ճամբար»-ի բացման հանդիսավոր արարողությանը։
Այնուհետև նախարար Երիցյանը շարունակել է իր այցելությունները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր։ Սարիգյուղ, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան համայնքներում ՏԿԱԻ նախարարը հանդիպել է գյուղապետերի և բնակիչների հետ։ Քննարկվել են բնակչությանը հուզող ամենատարբեր հարցեր` անվտանգություն, ջուր, գազ, զբաղվածություն, սոցիալ-տնտեսական և կենսապահովման այլ խնդիրներ։