37496 դիտում
11:56 05-09-2015
ՀՀ վարչապետը, Պաշտպանության նախարարն ու ՏԿԱԻ նախարարը մեկնեցին Տավուշի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկնեցին Տավուշի մարզ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելելու է ադրբեջանական բաշիբոզուկների կողմից հրետանակոծության ենթարկված տարածքներ:
***
12:40
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վարչապետ Հ. Աբրահամյանի գլխավորությամբ պատվիրակությունն այցելեց Տավուշի մարզի Վազաշեն համայնք, որտեղ այս պահին հանդիպում է տեղի ունենում գյուղի բնակիչների հետ:
Հանդիպմանը ներկա է նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
***
13:30
Ֆոտոլրագրողը քիչ առաջ հայտնեց, որ Տավուշի մարզ այցելած պատվիրակությունը, որը գլխավորում է վարչապետը, ժամանել է Պառավաքար գյուղ, որտեղ հանդիպում է անցկացնում գյուղաբնակների հետ:
Գյուղի դպրոցի աշխատակիցներին անհանգստացնում է այն փաստը, որ իրենց կատարած աշխատանքի դիմաց շատ չնչին աշխատավարձ են ստանում: Նրանք խնդրեցին վարչապետին հաշվի առնել հանգամանքը, որ գյուղը սահմանամերձ է Ադրբեջանին և նրանց կրակոցների ժամանակ անգամ դասաժամերը չեն դադարեցվում և խնդրում են, որպեսզի բարձրացվի իրենց աշխատավարձը:
Մի մասն էլ վարչապետին ասաց, որ լավ կլինի, որպեսզի մի որոշ ճանապարհահատված ասֆալտապատվի: Վարչապետը տեղում հանձնարարեց ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին, որպեսզի նա կապի և տրանցպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի և Տավուշի մարզպետի հետ քննարկի և լուծում տան այդ հարցին:
***
14:50
Վարչապետը ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի, Պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, ՊՆ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, Տավուշի մարզպետ Հ. Աբովյանի ուղեկցությամբ այցելեց նաև սահմանամերձ Սևքար գյուղ:
Գյուղի մշակույթի տան բակում նա հանդիպեց գյուղացիների հետ: Վերջիններս վարչապետին խնդրեցին, որպեսզի լուծի դպրոցի վերանորոգման հարցը և ջրի խնդիրը, սակայն պարզվեց, որ արդեն տևական ժամանակ է՝ ջրագծի հարցով կառավարությունը զբաղվում է, և երևի 1-2 ամիս անց ջրի խնդիրը լուծում կստանա:
Վարչապետի հարցին, թե բացի այդ խնդիրներից, ուրիշ ինչ խնդիրներ կան, գյուղացիները պատասխանեցին. «Գոհ ենք, որ տարին մի քանի անգամ այցելում եք մեր մարզ ու ուզում ենք, որ հաջորդ այցելության ժամանակ միայն խաղաղություն լինի: Մեր ուզածը առաջին հերթին խաղաղությունն է: Գոհ ենք նաև մեր զինվորներից, բանակի սպայական կազմից, որ թև ու թիկունք են մեզ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
29385 դիտում
14:22 04-08-2014
ՀՀ վարչապետն ու Պաշտպանության նախարարը ուղղաթիռով մեկնեցին Տավուշի մարզ. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)